Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Եկե՛ք, ստորագրե՛ք, որպեսզի նորից կյանքի հույսը վերադառնա մեր երկիր

Եկե՛ք, ստորագրե՛ք,  որպեսզի նորից կյանքի հույսը վերադառնա մեր երկիր
15.07.2023 | 21:42

Մոնղոլ թաթարական արշավանքների ժամանակ հայկական մի բերդ համառ դիմադրություն ցույց տվեց։ Դեպի Վրաստան շտապող մոնղոլները բերդի պաշտպաններին առաջարկեցին թողնել բերդը և իրենց հետ վերցնել ամենաթանկ մի բան և անարգել հեռանալ։

Բերդի տղամարդ պաշտպանները իրենց ուսերին դրած հանեցին իրենց ընտանիքները և հեռացան դեպի անվտանգ մի այլ ամրոց։ Դեպի հյուսիս շտապող բարբարոսները զարմացան, հիացան և հարգանքով լցվեցին դեպի հայ պաշտպանները և սլացան դեպի Վրաստան և Հյուսիսային Կովկաս։

Բերդից հեռացած հայերը նորից վերադարձան, նորից կյանքը զվարթ ձայնով զնգաց հայի տանը։

Ինչու՞ եմ հիշել այս ավանդությունը:

Այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարեց, որ արդեն իսկ 25 հազար ՀՀ քաղաքացի միացել է ստորագրահավաքին։

Ստորագրահավաքը ժամկետից շուտ ավարտելու կոչով դիմում եմ այն ստորագրած մարդկանց։

Մոտակա օրերին ձեր հետ, ձեր ուսերի վրա բերեք ևս մեկ հոգու, ևս մեկ հայապաշտպան, քաղաքացու, որպեսզի ժամկետից շուտ հավաքվի հիսուն հազար պահանջվող քվեն, որպեսզի նորից կյանքի հույսը վերադառնա մեր երկիր, որպեսզի Արցախը տեսնի մեր ջանքը, որպեսզի հարգենք 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և բռնենք այն ուրացող, զիջող անձանց ձեռքերը։

25 000+25 000!!!

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ